Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գերմանացի քաղաքական գործիչներն սպիտակ փոշիով ծրարներ են ստացել ընտրությունների նախօրեին

Գերմանացի քաղաքական գործիչներն սպիտակ փոշիով ծրարներ են ստացել ընտրությունների նախօրեին
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի մի քանի քաղաքական գործիչներ փոստով ստացել են ծրարներ, որոնք անհայտ սպիտակ փոշի են պարունակել: Սեպիտեմբերի 21-ին այս մասին հաղորդել Է n-tv հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշվում Է, նրանց թվում են Բավարիայի վարչապետ եւ Քրիստոնեասոցիալական միության ղեկավար Հորստ Զեեհոֆերը, «Կանանչներ» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Կատրին Գյորինգ Էկարդտը, նույն այդ կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Հանս Քրիստիան Շտրեբելեն եւ մի քանի այլ քաղաքական գործիչներ: Բացի դրանից, համանման նամակ Է ստացել նաեւ Գերմանայի կանցլեր Անգելա Մերկելի ամուսինը՝ Յոահիմ Զաուերը:

Կատարված ստուգումից հետո ոստիկանությունը հայտարարել Է, որ փոշին վտանգ չի ներկայացնում: Twitter-ում Հանս Քրիստան Շտրեբելի հրապարակած լուսանկարում երեւում Է, որ դրան կցված են արաբերենով նամակ եւ սայր: Թղթի թերթի վրա գրությունը թարգմանվում Է որպես «մահացու վտանգավոր Է, ձեռք չտա՛լ, սիբիրյան խոց եւ Աստված մեծ Է»:

Գերմանիայում Բունդեսթագի ընտրությունները կկայանան սեպտեմբերի 24-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am