Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի Հանրապետությունը դարձավ ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամ

  Հայաստանի Հանրապետությունը դարձավ ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վիեննայում ընթացող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր կոնֆերանսի 61-րդ նստաշրջանին սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետությունն ընտրվել է ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհուրդը ամենամյա Գլխավոր կոնֆերանսի հետ միասին հանդիսանում է ԱԷՄԳ քաղաքական երկու կառույցներից մեկը։ Կառավարիչների խորհրդի անդամ են հանդիսանում ԱԷՄԳ 169 անդամ պետություններից ընդամենը 35-ը։ Խորհուրդը պատասխանատու է ԱԷՄԳ քաղաքականության մեծ մասի ձևավորման համար: Այն մշակում և հանձնարարականներ է տալիս Գլխավոր կոնֆերանսին ԱԷՄԳ գործունեության և բյուջեի վերաբերյալ, պատասխանատու է ԱԷՄԳ ստանդարտների հրապարակման համար, նշանակում է ԱԷՄԳ Գլխավոր տնօրենին՝ ներկայացնելով Գլխավոր կոնֆերանսի հաստատմանը։

Հայաստանի Հանրապետությունը Կառավարիչների խորհրդում պաշտոնավարելու է երկու տարի՝ սկսած 2017թ․ սեպտեմբերի 25-ից։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am