Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ՀՀ Նախագահը պարգևատրեց հրդեհաշիջման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցած մի խումբ անձանց

 ՀՀ Նախագահը պարգևատրեց հրդեհաշիջման աշխատանքներին ակտիվ 
մասնակցություն ունեցած մի խումբ անձանց

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պետական պարգևներով պարգևատրեց 2017թ. ամռանը հանրապետության տարբեր տարածքներում հրդեհաշիջման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցած և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ անձանց:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ընթացքում «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով պարգևատրվեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալներ Վրեժ Գաբրիելյանը և Արթուր Խաչիկյանը, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական վարչության պետ Հովհաննես Ենիչյանը:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը արժանացավ փրկարար ծառայության գեներալի կոչման:

ՀՀ Նախագահը պարգևատրեց նաև Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցած Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներին: ՌԴ ԱԻՆ փրկարարական ջոկատի ղեկավար Եվգենի Սերիխը և ՌԴ ԱԻՆ թռիչքների անվտանգության ծառայության պետ Սերգեյ Պերելիգինը պարգևատրվեցին արիության մեդալով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am