Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Երկրները մեկ հարկի տակ» նախաձեռնության շնորհիվ հայկական արտադրանքը կներկայացվի օտարերկրյա գործարարներին

 «Երկրները մեկ հարկի տակ» նախաձեռնության շնորհիվ հայկական արտադրանքը 
կներկայացվի օտարերկրյա գործարարներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երկրները մեկ հարկի տակ» նախաձեռնության նպատակն է ներգրավել օտարերկրյա ներդրողներին, հարթակ ստեղծել դիվանագիտական կառույցների համար` ծանոթանալու հայկական արտադրանքին և ծառայություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 21-ին Կարապի լճի հարակից տարածքում տեղի ունեցավ բացօթյա ցուցահանդես-վաճառք` նվիրված ՀՀ անկախության տոնին, որտեղ տարբեր երկրներից ժամանած օտարերկրյա գործարարները, դիստրիբյուտորները,  ՀՀ-ում գործող դիվանագիտական և տեղական կառույցները ներկայացրեցին իրենց ապրանքները:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

«Երկրները մեկ հարկի տակ» տակ ամենամյա համաժողով-ցուցահանդես-փառատոնը պետական ծրագրերի մի մասն է կազմում:  Դրա հիմնական նպատակն է ներգրավել օտարերկրյա ներդրողներին, հարթակ ստեղծել դիվանագիտական կառույցների համար` ծանոթանալու հայկական արտադրանքին, ծառայություններին և գործարար ոլորտին: Նախագիծն արդեն 8-րդ տարին է իրականացվում: Մենք ընտրություն ենք իրականացրել կաթնամթերքի, էլեկտրասարքավորումների, ձեռարվեստի և այն ծառայությունների, որոնք որոշակիորեն կներկայացնեն Հայաստանի մասին տեղեկություն»,-ասաց ՀՀ կառավարությանը կից գործող Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը:

Նրա խոսքով`  արտերկրից ժամանել են 30 ընկերություններ: 8 տարվա գործունեության ընթացքում գրանցել են մի շարք հաջողություններ: Ռումինիայից ժամանած գործարարները մսամթերքի վերամշակման ձեռնարկություն են ստեղծել Հայաստանում: Նախաձեռնության շնորհիվ ավելացել են նաև Հայաստանից արտահանման ուղղությունները:

Ցուցահանդես-վաճառքին «Մեր տուն» կազմակերպության սաները` 18 տարին լրացած մանկատան շրջանավարտները ևս ներկայացել էին իրենց աշխատանքներով: «Ներկայացնում ենք մեր ձեռքի աշխատանքները` բաժակներ, կարպետ, այլ դեկորատիվ աշխատանքներ` ազգային նախշերով: Հայկական նախշերն ու դրանց նշանակությունը ներկայացնում ենք օտարերկրացիներին»,-ասաց կազմակերպության ներկայացուցիչ Արփի Գրիգորյանը:

Ներկայացված էր նաև «Ղարաբաղ կարպետ» արտադրությունը: Արտադրության պետ Հասմիկ Մխիթարյանի խոսքով` ներկայացնում են արցախյան կարպետները և գորգերը: Վերականգնում են արցախյան գորգերի մշակույթը: Հուսով են` ցուցահանդեսն իրենց ավելի ճանաչելի կդարձնի, միգուցե տա նաև համագործակցության հնարավորություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am