Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայ գործարարները ավելացնում են «Made in Armenia»-ի արտահանման ծավալները

Հայ գործարարները ավելացնում են «Made in Armenia»-ի արտահանման ծավալները

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է մի խումբ հայ գործարարների, այդ թվում՝ ժամանած Կրասնոդար քաղաքից: Ռուսաստանի Կրասնոդարի մարզի հայ համայնքի ղեկավար Ռազմիկ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել նախարարին  հանդիպման համար և նշել, որ պետության աջակցությունը գործարարների համար շատ ոգևորիչ է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից, համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Մուրադյանը նախարարին տեղեկացրել է, որ տեղի գործընկերների հետ համատեղ ջանքերով գործարարները այս տարի շուրջ 4.4 մլն դոլարի 620 տեսակի հայկական արտադրանք ենք արտահանել Կրասնոդար: Նախատեսում են թիվը հասցնել 5 միլիոնի: Հաջորդ տարվա համար գործարարները մտադիր են 7.5 մլն դոլարի «Made in Armenia» արտադրանք արտահանել: Կրասնոդարի բնակիչների համար արտահանվում են վերամշակված սնունդ, հայկական պահածոներ, մուրաբաներ, խմիչքներ, հյութեր և այլն:

Հանդիպման մասնակիցները նախարարի հետ քննարկել են արտահանմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ արտահանման ապահովագրության վերաբերյալ: Գործարարները նշել են նաև, որ լիարժեք օգտվում են արտահանողների համար նախատեսված պետական աջակցության գործիքակազմից:

Սուրեն Կարայանը նախարարության համապատասխան ստորաբաժումներին հանձնարարել է մշտական կապի մեջ լինել գործարարների հետ՝ վերջիններիս խնդիրների առկայության դեպքում դրանց օպերատիվ լուծումներ տալու նպատակով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am