Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայաստանը պետք է դարձնենք ազգահավաքության հայրենիք. Ամենայն Հայոց կաթողիկոսն անդրադարձավ արտագաղթի խնդրին

Հայաստանը պետք է դարձնենք ազգահավաքության հայրենիք. Ամենայն Հայոց 
կաթողիկոսն անդրադարձավ արտագաղթի խնդրին

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն անդրադարձավ արտագաղթի խնդրի առնչությամբ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի բարձրացրած մտահոգությանը: «Յուրաքանչյուր անձ ունի իր տեսակետը, ընկալումը: Բոլորս խոսում ենք արտագաղթի մասին և բոլորս՝ Հայաստան, Սփյուռք, անխտիր ողջ հայությունը պետք է մեկտեղենք մեր ջանքերը, որպեսզի կարողանանք կանխել այդ երևույթը, մեր երկիրը դարձնենք ազգահավաքության հայրենիք, յուրաքանչյուր հայորդու օջախ և տուն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Գարեգին Բ-ն նշեց, որ կդժվարանա հստակ գնահատական տալ, թե ինչն է արտագաղթի պատճառը: «Դրանք բազմաթիվ են, զանազան են և բոլորս պետք է տեսնենք, ընկալենք, գիտակցենք, որ մշտական պատերազմի առջև ենք կանգնած ու պատերազմող երկիր ենք: Բնականաբար, կան ընտանիքներ, հայորդիներ, որոնք ցանկանում են այդ վտանգից զերծ մնալ, այսինքն` չվտանգել իրենց զավակների կյանքը: Երկիրը տնտեսական շրջափակման, բլոկադայի մեջ է և տնտեսական վիճակը նույնպես ներազդում է մեր ժողովրդի բարեկեցիկ կյանքի կերտման վրա: Շատերն ունեն դժվարություններ, չունեն աշխատանք, միջոցներ և հնարավորություններ են փնտրում այն երկրներում, որտեղ կկարողանան ապահովել իրենց կյանքի բարեկեցությունը: Այս իրավիճակում բոլորս պետք է մեկտեղենք մեր ջանքերը»,- ասաց վեհափառը:

Նրա խոսքով, անարդարության պակաս նույնպես կա: «Հայաստան-Սփյուռք համաժողովում մենք մեր խոսքում ասացինք, որ տեղ գտած անարդարության պատճառով մենք չենք կարող լքել մեր հայրենիքը: Փոխանակ անիծենք անարդարությունը, պետք է մոմ վառենք, լուսավորենք մեր կյանքը, մեր երկիրը, շենացնենք այն ու առաջ տանենք»,- ընդգծեց Գարեգին Բ-ն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am