Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սոցփաթեթի շահառուները նույնականացման քարտերով կսպասարկվեն 2018թ. հունվարից

Սոցփաթեթի շահառուները նույնականացման քարտերով կսպասարկվեն 2018թ. 
հունվարից

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ սոցիալական փաթեթի շահառուները նույնականացման (ID) քարտերով կսպասարկվեն 2018թ. հունվարից։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, որի փոխանցած պարզաբանման մեջ նշված է. «Ինչպես բազմաթիվ անգամ տարբեր լրատվամիջոցներով տեղեկացվել է, հոկտեմբերի 1-ից սոցփաթեթի շահառուները հնարավորություն կունենան անհրաժեշտ բժշկական ծառայություններն առանց հերթագրումների և խոչընդոտների ստանալու ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված բժշկական հաստատությունների ցանկից իրենց կողմից ընտրված կազմակերպությունում։ Այդպիսով շահառուն ինքը կորոշի, թե իր գումարն ուր փոխանցվի։ Միաժամանակ կուժեղացվի ֆինանսական միջոցների նկատմամբ վերահսկողությունը, կմեծանա դրանց ծախսման արդյունավետությունը։ Նոր մեխանիզմով բժշկական ծառայությունների մատուցման ընթացքին և որակին կհետևեն ոչ միայն առողջապահության նախարարությունը, այլև ապահովագրական հատուցումը վճարող և բժշկական ծառայությունների մատուցումը կազմակերպող ապահովագրական ընկերությունները։

Սոցփաթեթի շրջանակում սպասարկվելու համար այլևս անհրաժեշտություն չի լինի առողջության առաջնային օղակից ուղեգիր վերցնելու։ Բավական է անձնագրով այցելել նախընտրած բժշկական   կազմակերպություն։ Իսկ ID քարտերի անհրաժեշտությունը, ինչպես հայտարարվել է, նախատեսվում է 2018թ. հունվարի 1-ից»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am