Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Էդիկ Մինասյանն անկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերում է համարում բանակը, մամուլի ազատությունն ու բազմակուսակցական համակարգը

Էդիկ Մինասյանն անկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերում է համարում  բանակը, մամուլի ազատությունն ու  բազմակուսակցական համակարգը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախացմամբ Հայաստանն ունեցավ մի շարք ձեռքբերումներ՝ հայոց բանակի ստեղծում, բազմակուսակցական համակարգի գոյություն, ինտեգրում միջազգային կառույցներին, գաղափարական սահմանափակումների վերացում և ժողովրդավարական հաստատությունների կայացում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն այս տեսակետը հայտնեց  ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

«Հայաստանի 3-րդ անկախ հանրապետությունը ձևավորվել է առաջին երկու հանրապետությունների թողած ժառանգության հիմքի վրա: Խորհրդային տարիներին ստեղծված մտավոր, նյութական կարողությունները, հզոր արդյունաբերութունը, գյուղատնտեսությունը, զարգացած մշակույթն ու գիտությունը հիմք են հանդիսացել 3-րդ հանրապետության զարգացման համար: Անկախությունը նվաճվել է բարդ պայմաններում»,-ասաց Մինասյանը:

Նրա կարծիքով՝ անկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումն է հայոց ազգային բանակի ստեղծումը: Ձեռբերումներից է համարում նաև ազատ տնտեսական և շուկայական հարաբերությունների ձևավորումը, թեև այսօր էլ դեռ կան որոշակի բացթողումներ:

Քաղաքագետ Արթուր Ղազայանի կարծիքով՝ անկախացման տարիների բացթողում է այն, որ որոշակի միջազգային փորձեր են տեղայնացվել ոչ հաջող կերպով:

«Այս տարիներին անկախ Հայաստանում տեղի ունեցավ համակարգային փոփոխություն՝ ստեղծվեց կառավարման խորհրդարանական համակարգ:  Փորձը ցույց տվեց, որ կիսանախագահական կառավարման մոդելն այլևս կենսունակ չէր:  Անկախությունը Հայաստանին տվեց նաև կամքն ազատ արտահայտելու հնարավորություն:  Դրա ապացույցներն են ընտրությունների, ընդդիմության, բազմակուսակցական համակարգի գոյությունը»,-ասաց քաղաքագետը:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am