NASA-ն 2018 թվականին զոնդ Է արձակելու Արեգակի ուսումնասիրման համար
14:20, 20 Սեպտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության ուսումնասիրման ազգային վարչությունը (NASA) գալիք տարվա ամռանը մտադիր Է հատուկ զոնդ արձակել Արեգակն ուսումնասիրելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Parker Solar Probe ավտոմատ կայանը, ըստ հաշվարկների, պետք Է անցնի աստղի մակերեւույթից մոտավորապես 6,4 մլն կիլոմետր հեռավորության վրա, այսինքն մոտավորապես յոթ անգամ ավելի մոտ, քան Helios 2 ապարատը, որը 1972 թվականին Արեգակին մոտեցել Էր 43,2 մլն կիլոմետր տարածության վրա: Կայանը Արեգակին ավելի մոտ կգտնվի, քան Մերկուրին, որը Արեգակնային համակարգի ամենամոտ մոլորակն Է:
«Այս թռիչքի ընթացքում հավաքված տվյալները հիրավի հեղափոխական փոփոխություններ կապահովեն Արեգակի վերաբերյալ մեր պատկերացումներում,- մամուլի տեղեկագրում հայտնել Է NASA-ն:-Ավտոմատ կայանը կանցնի Արեգակի մթնոլորտով եւ ավելի մոտ կգտնվի նրա մակերեւույթին, քան ցանկացած այլ ապարատ՝ մարդկությանը հնարավորություն ապահովելով Արեգակը դիտելու ամենամոտ հեռավորությունից»:
Ինչպես սեպտեմբերի 19-ին տեղեկացրել Է The New York Times թերթը, արեգակնային պսակի մոխրացնող տապից (Ցելսիուսի մոտավորապես 1300 աստիճան) կայանը կպաշտպանվի 11,43 սանտիմետր հաստությամբ հատուկ կոմպոզիտային ծածկույթով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում