NASA-ն 2018 թվականին զոնդ Է արձակելու Արեգակի ուսումնասիրման համար
14:20, 20 Սեպտեմբեր, 2017«Այս թռիչքի ընթացքում հավաքված տվյալները հիրավի հեղափոխական փոփոխություններ կապահովեն Արեգակի վերաբերյալ մեր պատկերացումներում,- մամուլի տեղեկագրում հայտնել Է NASA-ն:-Ավտոմատ կայանը կանցնի Արեգակի մթնոլորտով եւ ավելի մոտ կգտնվի նրա մակերեւույթին, քան ցանկացած այլ ապարատ՝ մարդկությանը հնարավորություն ապահովելով Արեգակը դիտելու ամենամոտ հեռավորությունից»:
Ինչպես սեպտեմբերի 19-ին տեղեկացրել Է The New York Times թերթը, արեգակնային պսակի մոխրացնող տապից (Ցելսիուսի մոտավորապես 1300 աստիճան) կայանը կպաշտպանվի 11,43 սանտիմետր հաստությամբ հատուկ կոմպոզիտային ծածկույթով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
© 2009 ARMENPRESS.am