Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ՀՀ գյուղնախարարն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ գյուղնախարարն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն 
ավարտող Ֆրանսիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին` մեր երկրում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար Իգնատի Առաքելյանը շնորհակալություն է հայտնել Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության համար և բարձր գնահատել դեսպանի ներդրումը հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման գործում գյուղատնտեսության ոլորտում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ֆրանսիական կողմի աջակցությամբ իրականացվող ծրագրերին:

Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության նոր ծրագրերը` նախարար Իգնատի Առաքելյանն ընդգծել է, որ դրանց բարեհաջող իրականացման համար անհրաժեշտ է հմուտ և փորձառու մասնագետների խորհրդատվություն և այդ հարցում հայկական կողմն ակնկալում է ֆրանսիացի գործընկերների աջակցությունը: Երկուստեք կարևորվել է պետական աջակցության ծրագրերի իրականացմանը մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցությունը:

Քննարկվել են նաև նոյեմբեր ամսին Հայաստանում կայանալիք Գինու կոնֆերանսին առնչվող հարցեր, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու ֆրանսիացի փորձագետներ:  

Նշելով, որ գյուղատնտեսության ոլորտում հայ-ֆրանսիական ակտիվ փոխգործակցության շնորհիվ հնարավոր է հասնել նոր հաջողությունների՝ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն վստահեցրել է, որ դիվանագիտական առաքելությամբ Հայաստան ժամանող իր գործընկերը կշարունակի զարգացնել ագրարային բնագավառում սերտ համագործակցությունը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am