Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հարավային Կորեայի նախագահը Օլիմպիադա-2018-ի անվտանգության երաշխիքներ Է տվել

Հարավային Կորեայի նախագահը Օլիմպիադա-2018-ի անվտանգության երաշխիքներ Է տվել
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ) երաշխավորել Է, որ 2018 թվականի Խաղերը ամենաբարձր մակարդակով կանցկացվեն անվտանգության տեսանկյունից, չնայած Կորեական թերակղզու իրադրության սրմանը: Պետության ղեկավարի խոսքը փոխանցել Է Reuters գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք լավ ենք հասկանում, որ ՄՕԿ-ում եւ ամբողջ աշխարհում խնդիրներ են առաջանում Կորեական թերակղզու իրադրության պատճառով: Օլիմպիադայի հաջող անցկացումը թույլ կտա վերացնել անվտանգության հետ կապված անհանգստությունը եւ կցուցադրի տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը»,-ասել Է Մուն Չժե Ինը ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախի հետ Նյու Յորքում կայացած հանդիպմանը:

2018 թվականի Օլիմպիադան տեղի կունենա Փենչհանում փետրվարի 9-ից մինչեւ 25-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը-0-/56/ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am