Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ցանցում ցուցադրել են երկրաշարժից ավերվող Մեխիկոն

Ցանցում ցուցադրել են երկրաշարժից ավերվող Մեխիկոն
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցում ցուցադրել են երկրաշարժից ավերվող Մեխիկոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քաղաքում արտակարգ դրություն Է հայտարարված սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո: Մեխիկոյում տասնյակ մարդիկ են զոհվել: Ավերվել են տասնյակ տներ: Տեղի օդանավակայանը փակ Է, քաղաքի բազմաթիվ շենքերի բնակիչներ տարհանված են: Առնվազն 3,8 մլն մարդ մնացել Է առանց Էլեկտրականության: Շատ շրջաններում խափանված Է հեռախոսային կապը:

7,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 13:14-ին (Գրինվիչով՝ 18:14-ին): Ինչպես հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը, երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր Պուեբլայի նահանգի Ատենսինգո քաղաքից ոչ հեռու՝ Մեխիկոյից մոտավորապես 120 կմ հեռավորության վրա: Երկրում երկրաշարժից զոհվածների թիվը հասել Է 226-ի:

Մեխիկոյի բնակչիները Ցանցում զետեղում են տեսագրություններ, որոնք ներկայացնում են, թե ինչ Է տեղի ունենում քաղաքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am