Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Արմեն Աշոտյանը Սփյուռքից ավելի մեծ ջանքեր է ակնկալում արցախյան հարցի կարգավորման ուղղությամբ

Արմեն Աշոտյանը Սփյուռքից ավելի մեծ ջանքեր է ակնկալում արցախյան հարցի 
կարգավորման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ Սփյուռքը պետք է նույնածավալ ջանքեր գործադրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, ինչպես անում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում: Նրա հավաստմամբ՝ սա խնդիր է, որը պետք է բարձրաձայնել:

«Երկար ժամանակ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը թելադրվում է եւ թելադրված է երկու խնդիրներով՝ Հայոց  ցեղասպանության միջազգային   ճանաչմամբ եւ ղարաբաղյան հակամարտության լուծմամբ: Գաղտնիք չէ, որ այս համամասնությունների մեջ Սփյուռքի ներուժի օգտագործման, ներառման գործոնն ավելի շատ եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:   Համատեղ ջանքերով, իհարկե, այս գործում գրանցել  ենք մեծ հաջողություններ Եվրամիության երկրներում, ԱՄՆ նահանգներում եւ այլուր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակում արտաքին քաղաքական օրակարգի թեմատիկ նիստում նշեց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ  չնայած այդ հաջողություններին՝ չենք կարելի ասել, որ գործընթացն ավարտել է:

«Այն ավարտված կլինի, երբ Թուրքիան ճանաչի այդ փաստը եւ այդքանով հանդերձ կատարի մեր կարեւորագույն առաքելություններից մեկը՝  կանխվեն ցեղասպանությունները եւ լուծվի Հայաստանի անվտանգության խնդիրներից մեկը»,-ասաց պաշտոնյան եւ ընդգծեց, որ այնուամենայնիվ արտաքին խորհրդարանական դիվանագիտության օրակարգում պետք է ներառված լինեն ոչ միայն անվտանգության հետ կապված,  այլեւ  անվտանգային, ոչ քաղաքական հարցեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am