Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Սահակաշվիլին պատմել Է, թե որքան երկար Է մտադիր ապրել Ուկրաինայում

Սահակաշվիլին պատմել Է, թե որքան երկար Է մտադիր ապրել Ուկրաինայում
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել Է, որ մտադիր Է Ուկրաինայում ապրել այնքան, որքան անհրաժեշտ Է «ուկրաինացի ժողովրդի լիակատար հաղթանակի համար», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինձ համար Ուկրաինան իմ կյանքի գործն Է, ինչ Էլ որ ասեն, ես իմ չափահաս կյանքի 12 տարիներն անցկացրել եմ Ուկրաինայում… Այս փողոցը (Ինստիտուտսկայա - խմբ.) ինձ համար հարազատ Է ոչ այն պատճառով, որ այստեղ վազում Էի հանրահաքների ժամանակ, այլ այն պատճառով, որ ես նաեւ այստեղ վազում Էի տարբեր աղջիկների հետ: Ուստի ես իմ տանն եմ, դա նույն իմ տունն Է, ինչպես եւ Վրաստանը… Ես Ուկրաինայում կապրեմ այնքան, որքան անհրաժեշտ Է ուկրաինացի ժողովրդի լիակատար հաղթանակի համար»,- ասել Է Սահակաշվիլին սեպտեմբերի 19-ին Կիեւում կայացած ճեպազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինքը որքան երկար Է մտադիր մնալ երկրում:

Ավելի վաղ Սահակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսացությունում հայտնել են, որ Սահակաշվիլին պատրաստվում Է Կիեւ այցելել հոկտեմբերի 17-ին եւ իր պահանջները հնչեցնել իշխանություններին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am