Թոմ Քրուզը պատմել Է, որ վնասվածքից հետո շուտով կվերադառնա նկարահանումներին
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը, որը լուրջ վնասվածք Էր ստացել «Առաքելությունն անիրագործելի Է» լրտեսական կինոսագայի վեցերորդ մասի նկարահանումների ժամանակ, հայտնել Է, որ մի քանի շաբաթից կվերադառնա նկարահանման հարթակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Օգոստոսին Paramount Pictures ամերիկյան կինոստուդիան ֆիլմի նկարահանումները դադարեցրել Էր այն բանից հետո, երբ 55-ամյա Քրուզը հնարք կատարելու ժամանակ կոտրեց կոճը:
TMZ պորտալը հրապարակել Է մի տեսահոլովակ, որտեղ երեւում Է, թե ինչպես Է վտանգից ապահովված դերասանը փորձում մեկ տանիքից ցատկել մյուսը, բայց վրիպում Է եւ խփվում շենքի պատին: Այնուհետեւ նա բարձրացել Է տանիք եւ ապահովիչ գոտիների օգնությամբ հետ Է ցատկել, ինչից հետո նրան տարել են նկարահանման խմբի ներկայացուցիչները:
Ինչպես հաղորդել են ԶԼՄ-ները, Քրուզը կոտրել Է սրունքաթաթային հոդի երկու ոսկորները, ինչպես նաեւ վնասել ազդրը: Կինոստուդիայում նշել են, որ նկարահանումները չեն վերսկսվի, քանի դեռ դերասանը, որը նկարահանումների ժամանակ հաճախ Է ինքնուրույն հնարքներ կատարում, լիովին չի ապաքինվել: «Ամեն ինչ լավ Է, շնորհակալություն ձեր հաղորդագրությունների եւ մաղթանքների համար: Ես պատրաստվում եմ նկարահանումներն սկսել մի քանի շաբաթ հետո»,-պատմել Է Քրուզը Extra հեռուստաալիքին Լոնդոնում, որտեղ նա ներկայում ներկայացնում Է իր նոր՝ «Պատրաստված Է Ամերիկայում» կինոնկարը:
Ռեժիսոր Բրայան դե Պալմայի «Առաքելությունն անիրագործելի Է» կինոսագայի առաջին ֆիլմն Էկրան Է բարձրացել 1996 թվականին: Կինոնկարի վեցերորդ մասի թողարկումը պլանավորված Է 2018 թվականի հուլիսին: Հայտնի Է, որ սյուժեն կապված Է գաղտնի գործակալ Իթան Հանթի պատմության շարունակության հետ, որի դերակատարը բոլոր ֆիլմերում Քրուզն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում