Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սիրիայի ապագան վճռվելու Է բանակցություններում. Ռոուհանի

Սիրիայի ապագան վճռվելու Է բանակցություններում. Ռոուհանի
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ապագան վճռվելու Է միայն բանակցություններում. դրա համար ընդդիմությունը պետք Է համաձայնության գա Դամասկոսի հետ: Այս կարծիքը, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 18-ին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

Նա դրական Է գնահատել Թեհրանի դերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղվող պայքարում: «Մեր գործողությունները հաջող Էին, այսօր մենք ԻՊ-ի ջախջախման վերջին փուլերի վկաներն ենք»,-ասել Է Իրանի նախագահը: «Սիրիայի ապագան վճռվելու Է բանակցություններում, վերջիվերջո ընդդիմությունը պետք Է համաձայնության հասնի կառավարության հետ: Ժողովրդի կամքը կարտահայտվի ընտրություններում եւ կորոշի, թե ինչ տեղի կունենա հետագայում»,-հավելել Է Ռոուհանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am