Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Մոսկվայում բացվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի 300-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով

Մոսկվայում բացվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի 300-ամյակին 
նվիրված  միջազգային գիտաժողով

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդանիստում՝ Մոսկվայի հայկական համալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ սեպտեմբերի 15-ին պաշտոնապես բացվել է «Ռուսաստանի և Նոր Նախիջևանի 300 տարվա թեմը. պատմություն և արդիականություն» խորագիրը կրող  միջազգային գիտաժողովը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիտաժողովին մասնակցել են ավելի քան 60 ականավոր գիտնականներ, եկեղեցու և արվեստի պատմաբաններ, արվեստագետներ Ռուսաստանից, Հայաստանից և Ուկրաինայից:

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, նշելով, որ գիտաժողովը մնայուն արժեքների վերածննդի շարունակությունն է,  որը միավորում է բոլորին սուրբ նախնիների մեծ ժառանգության պահպանման գործում  և դրանով իսկ նպաստում հոգևոր, մշակութային և գիտական փոխադարձ հարստացմանը, ինչպես նաև ռուս և հայ ժողովուրդների եղբայրական կապերի ամրապնդմանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ելույթում ընդգծել է, որ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմը ողջ իր 300-ամյա գործունեության  ընթացքում անգնահատելի դեր ունի  հայ ժողովրդի կյանքում, որը իրականացրել է հոգևոր առաքելություն Ռուսաստանում ապրող հայերի համար:

Երկօրյա գիտաժողովի ընթացքում կուսումնասիրվի Ռուսաստանում հայկական թեմի զարգացման տարբեր ասպեկտները, նշանավոր հասարակական եւ եկեղեցական գործիչների կենսագրությունները, արվեստի, կրթության, հայագիտության խնդիրների վերաբերյալ հարցերը և այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am