Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանի կիբեռանվտանգության ռազմավարության փաստաթուղթն արդեն պատրաստ է

Հայաստանի կիբեռանվտանգության ռազմավարության փաստաթուղթն արդեն պատրաստ է

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներդրումները հիմնականում ուղղված են աշխատատեղերի ստեղծմանը, աշխատավարձերի վճարմանը եւ կոնկրետ ծրագրերի լուծմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: «ՏՏ ոլորտում տնտեսության աճը կազմել է 30 տոկոսից ավելի»,-ասաց նա: Անդրադառնալով կիբեռանվտանգության ռազմավարության փաստաթղթին՝ Վահան Մարտիրոսյանն ասաց, որ այն արդեն պատրաստ է, եւ քննարկվել է բոլոր պետական կառույցների հետ: «Շուտով այն կներկայացվի անվտանգության խորհուրդ, ապա կհրապարակվի»-ասաց նա՝ ուրախությամբ փաստելով, որ Հայաստանն այսօր պատրաստ է ըստ պատշաճի դիմակայելու կիբեռհարձակումներին: Նախարարը նշեց, որ ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ ՏՏ ոլորտում կա մասնագետների արտահոսք:« Դրական կողմն այն է, որ մենք ունենք այնպիսի մասնագետներ, ովքեր պահանջված են միջազգային խոշորագույն ընկերություններում»,-ասաց նա:

«Սինոփսիս-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը հավելեց, որ վերջերս բավական հետաքրքիր միտում է նկատվում ՏՏ ոլորտի մասնագետների շրջանում: «Նրանցից շատերը գնում են արտերկիր եւ մի քանի տարի աշխատում բարձր վարձատրվող կազմակերպություններում, ապա վերադառնալով լուծում են Հայաստանում իրենց կենցաղային խնդիրներն ու հաստատվում այստեղ»,- ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am