Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունն ուսումնասիրում է ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու «Ելք»-ի նախաձեռնությունը

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունն ուսումնասիրում է ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու «Ելք»-ի նախաձեռնությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության տնտեսական բլոկի մասնագետներն ուսումնասիրում են Հայաստանը ԵԱՏՄ կազմից դուրս բերելու գործընթաց սկսելու վերաբերյալ «Ելք» խմբակցության նախաձեռնությունը: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Գագիկ Ծառուկյանի կողմից եղել է հստակ հանձնարարական հանգամանորեն ուսումնասիրել մեր գործընկերների կողմից ներկայացված առաջարկները: Մեր տնտեսական բլոկի մասնագետներն այժմ ուսումնասիրում են այդ նախաձեռնությունը՝ համապատասխան դիրքորոշում հայտնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Տոնոյանը:

Նա հավելեց, որ խնդիրը հարցի վերջնական հանգուցալուծման մեջ չէ, խնդիրը ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ չգալու մեջ չէ, պարզապես պետք է օգտագործել այն ներուժը, որն ընձեռում է  Եվրասիական տնտեսական միությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am