Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արմեն Ռուստամյանը չի շտապում կանխատեսումներ անել ՀՀ ապագա կառավարության վերաբերյալ

Արմեն Ռուստամյանը չի շտապում կանխատեսումներ անել ՀՀ ապագա կառավարության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի շտապում գնահատականներ տալ Հայաստանի ապագա կառավարության վերաբերյալ, որը ձևավորվելու է ՀՀ նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրուցների շրջանակներում  լրագրողների հետ հանդիպմանը Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ հմուտ և փորձառու քաղաքական գործիչները լավ գիտեն, որ հիպոթետիկ քննարկումները չեն կարող դրական արդյունք տալ: «Որքան նախագահի լիազորությունների ժամկետը լրանալու օրերը մոտենան, աժիոտաժը կմեծանա, սակայն ես համոզված եմ, որ քննարկումները կանցկացվեն այնպես, որ մենք կկարողանանք անշրջելի դարձնենք այս գործընթացը և ապացուցել, որ այս փոփոխությունները մտնելու են ամեն մեկի կենցաղ և այս քաղաքական փոփոխություններն են, որ տնտեսական և սոցիալական կյանքում բերելու են արմատական փոփոխությունների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Արմեն Ռուստամյանը:

Հարցին՝ ՀՅԴ-ն պատասխանատվություն կրո՞ւմ է երկրում առկա իրավիճակի համար, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Նախ անլուրջ են այն քաղաքական ուժերը, որոնք գտնում են, որ իրենք պատասխանատվության  չունեն: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ պատասխանատվության իր բաժինն ունի:  Մենք էլ մեզ մեր չափով պատասխանատու ենք համարում և հենց այդ գիտակցումն էր, որ բերեց մեր տեղի և գիտակցության փոփոխության: Մի բան ակնհայտ է՝ երկրում բեկում է տեղի ունեցել, մենք նոր համակարգ ենք որդեգրել և համոզված եմ, որ այդ համակարգի փոփոխությունները երկրում բերելու է լուրջ բարեփոխումների»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am