Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սոնա Ասատրյանը՝ Եվրոպայի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն

Սոնա Ասատրյանը՝ Եվրոպայի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի Մամայա քաղաքում ավարտվեց Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որն անցկացվում էր հետևյալ տարիքային խմբերով՝ Մ 8, Մ 10, Մ 12, Մ 14, Մ 16 և Մ 18:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մինչև 18 տարեկան աղջիկների պայքարում հիանալի հաջողության հասավ Սոնա Ասատրյանը: Մեր շախմատիստուհին 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և հռչակվեց Եվրոպայի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն: Ասատրյանը նաև 128 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը:

Մինչև 16 տարեկան աղջիկների առաջնությունում հանդես եկող Աննա Սարգսյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 2-4-րդ հորիզոնականները: Ցավոք, լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Սարգսյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

Մինչև 10 տարեկան տղաների առաջնությունում հանդես եկող Ռոբերտ Փիլիպոսյանը 7 միավորով կիսեց 3-7-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հայտնվեց 6-րդ հորիզոնականում:

Մեդալ նվաճելու լավ հնարավորություն ունեին մինչև 18 տարեկան տղաների պայքարում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը և մինչև 16 տարեկան տղաների պայքարում հանդես եկող Շանթ Սարգսյանը: Մեր երկու շախմատիստն էլ վերջին տուրից առաջ իրենց ենթախմբերում կիսում էին առաջին հորիզոնականը, սակայն որոշիչ պարտիայում երկուսն էլ պարտություն կրեցին և զիջեցին իրենց դիրքերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am