Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանի կենտրոնում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Երևանի կենտրոնում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քրեական գործ է 
հարուցվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենտրոնում՝ Վերնիսաժի մոտակայքում սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել երեք դրվագներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Քրեական գործով նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Ստեղծվել է քննչական խումբ»,- նշեց Տռուզյանը:

Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների հետեւանքով, նախնական տվյալներով, սպանվել էր մեկ անձ, եւս մեկը՝ վիրավորվել, որոնց ինքնությունը պարզվել է։ Ստացած հրազենային վնասվածքներից մահացել է 1974 թվականի ծնված Գ.Մոսինյանը, վնասվածքներով բժշկական կենտրոն տեղափոխվել Վ.Աբգարյանը:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր AK-74 տեսակի մեկ ինքնաձիգ, մեկ ատրճանակ եւ պարկուճներ։

Ստեղծվել է քննչական խումբ եւ իրականացվում են ակտիվ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am