Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պուտինի հետ հանդիպումը դրական էր. Իրանի ԱԳ նախարար

Պուտինի հետ հանդիպումը դրական էր. Իրանի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում ունեցած հանդիպումը դրական է գնահատել: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է ABNA24-ը:

ՌԴ նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո նախարար Զարիֆը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ահաբեկչության դեմ տարվող ռուս-իրանական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Սիրիայի ճգնաժամը: Նա դրական է գնահատել Պուտինի հետ հանդիպումը, որին մասնակցել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի ԱԳ նախարարն իր գլխավորած պատվիրակության հետ այց կկատարի Ռուսաստանի Սոչի քաղաք, որտեղ հանդիպում կունենա ՌԴ իշխանությունների ներկայացուցիչների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am