Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Volkswagen-ը նոր Էլեկտրական քրոսովեր Է ներկայացրել Ֆրանկֆուրտում


ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Volkswagen (VW) ավտոկոնցեռնը Ֆրանկֆուրտի Միջազգային ավտոմոբիլային սալոնում ներկայացրել Է Էլեկտրականությամբ աշխատող I.D. CROZZ ll նոր քրոսովերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 13-ին հայտնել Է ավտոկոնցեռնի մամուլի ծառայությունը:

I.D. CROZZ ll-ը ստեղծվել Է SUV-ի եւ չորսդռնանի կուպեի բազայի վրա, որը բարելավվել Է այն սերիական արտադրության համար նախապատրաստելիս: «Կատարելագործված Էլեկտրական կոնցեպտ-կարը Էլեկտրամոբիլայնության կոնցեպցիայի բաղկացուցիչ մասն Է, որի շրջանակներում մակնիշը մինչեւ 2020 թվականը պատրաստվում Է մոդելային շարքն ընդլայնել երեք նորույթներով: Hibiscus Red կարմիր գույնով ստեղծված կոնցեպտ-կարը ցուցադրում Է թափքի նոր դիզայնը»,-նշել են ավտոմեքենայի ստեղծողները:

Ավելի վաղ աշխարհում խոշորագույն ավտոարտադրողը՝ Volkswagen-ը, խոստացել Է միլիարդավոր դոլարներ ներդնել նոր Էլեկտրամոբիլների մշակման գործում եւ իր բոլոր մոդելների Էլեկտրատարբերակները ներկայացնել մինչեւ 2030 թվականը: Գերմանական կոնցեռնը մտադիր Է ավելի քան 20 մլրդ եվրո ներդնել Էլեւտրակարերի զարգացման գործում՝ հույս ունենալով մրցակցել Tesla-ի եւ Էլեկտրամոբիլների մյուս արտադրողների հետ՝ ստեղծելով Էլեկտրամոբիլների զանգվածային շուկա: Ֆիրման պլանավորում Է մինչեւ 2025 թվականն առաջարկել 80 նոր Էլեկտրամոբիլներ: Հանդես գալով Ֆրանկֆուրտի ավտոսալոնում՝ Volkswagen-ի ղեկավար Մատիաս Մյուլլերը BBC-ին ասել Է. «Սպառողներին հարկավոր են մաքուր ավտոմեքենաներ: Մարդկանց հարկավոր Է մաքուր օդ, եւ մենք ցանկանում ենք մեր անվանդը ներդնել»:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ