Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԿԲ-ն հիփոթեքային վարկավորման սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված մեխանիզմներ է ներդնում

ԿԲ-ն հիփոթեքային վարկավորման սպառողների իրավունքների պաշտպանությանն 
ուղղված մեխանիզմներ է ներդնում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկը լուծում է Հայաստանում հիփոթեքային վարկավորման թափանցիկության հարցը, հստակեցնում է պայմաններն ու կանոնները, ինչը սպառողին թույլ կտա պաշտպանել իր իրավունքները: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է  «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» օրենքի նախագիծը և կից ներկայացված  նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը նշեց, որ օրենքը լուծում  է մի շարք խնդիրներ և հարյուր տոկոսով ուղղված է սպառողների շահերի պաշպանությանը: «Դրա արդյունքում սպառողների վստահության խնդիր է լուծվում: Դրվում է վարկային պրոդուկտի ընտրությանը հարցը,  այսինքն՝ սպառողին կարգավորումների արդյունքում ավելի լայն հնարավորություն է տրվում, ինչն էլ ավելացնում է մրցակցությունը հիփոթեքային շուկայում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Երիցյանը:

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալը ներկայացրեց այն դրույթները, որոնք պետք է ապահովեն նշված  խնդիրերի իրականացումը: Ըստ նրա՝ օրենքում մանրամասն նկարագրված է վարկային պայմանների մեջ ինչ պետք է ներառված լինի, սահմանված է, թե տոկոսադրույքները ինչպես են հաշվարկում և որ ծախսն ինչ ազդեցություն ունի տոկոսադրույքի վրա: «Այսինքն՝ սպառողը տիրապետելու է ծախսերը և փաստացի տոկոսադրույքն ինչքան է կազմելու ծախսերի արդյունքում»,-ասաց նա:

Ըստ Երիցյանի՝ վարկավորման տույժ-տուգանքների որոշակի սահմանափակումներ է դրված. «Անսահմանափակ տույժեր չեն կարող այդ պայմաններում նախատեսնել»: Նրա խոսքով՝ նաև վարկի մնացած պայմանների ստանդարտացում է առաջարկվում: «Անհրաժեշտ դրույթ է, որ սպառողը մինչև վերջնական պայմանագիրը տրամադրի վարկային պայմաններն ամբողջությամբ և իրավունք ունի յոթ օր սպասել մինչև ստորագրումը, այսինքն՝ սեղանի առջև հապճեպ չստորագրի»,-ասաց նա:

Կարևոր դրույթներ են ներառված նաև մրցակցության տեսանկյունից: Ներսես Երիցյանը հիշեցրեց, որ ԱԺ-ն ընդունել է նաև գրավի ինստիտուտի ազատականացման փաթեթը, որի արդյունքում եթե առաջնային հիփոթեք կա և գույքն արդեն գրավադրված է, առաջնային գրավատունը իրավունք չունի սահամանփակել գույքի հետագա գրավադրումը: «Այդ դեպքում կարող եք շուկայավարել, տեսնել որտեղ ավելի ցածր տոկոսադրույք լինի և ավտոմատ է լինելու ձեր գրավադրումը մի բանկից մյուս բանկը»,-ասաց նա:

ԿԲ փոխնախագահն ասաց, որ նաև հիփոթեքային վարկի վաղաժամ մարման դրույթ է մտցրված, ինչը այսօր սահմանված չէ:  «Բանկերից յուրաքանչյուրը իր ճաշակից ելնելով է սահմանում մարման ժամկետը: Հիմա հիմք ընդունելով միջազգային փորձը՝ առաջարկում ենք, որ մինչև երեք տարի մարման դեպքում որոշակի ռեժիմ է առաջարկվում, իսկ երեք տարի հետո քաղաքացին միշտ ազատ է վերաֆինանսավորելու ամբողջությամբ իր վարկը և տեղափոխելու գույքը, տույժ ու տուգանք արդեն չեն կարող սահմանվել այդ տեղափոխման համար»,-ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am