Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մոուրինյոն գոհ չէ «Բազել»-ի դեմ խաղից

Մոուրինյոն գոհ չէ «Բազել»-ի դեմ խաղից

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գոհ չէ խաղից, բայց վաստակած միավորներից գոհ է:

«Շատ կարևոր է հաղթանակով մեկնարկել խմբային փուլը: Կարծում եմ, մենք կայուն, վստահ և համբերատար խաղ ցուցադրեցինք: Վատ չէինք խաղում: Սակայն երբ արդեն հաղթում էինք 2:0 հաշվով, դադարեցինք մտածել և ճիշտ որոշումներ ընդունել: Բարեբախտաբար, «Բազել»-ը դրանից չօգտվեց: Կարևորն այն է, որ մենք կարողացանք 3 միավոր ձեռք բերել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պորտուգալացի մասնագետի խոսքը մեջ է բերում ակումբի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը խոշոր հաշվով (3:0) հաղթանակ տարավ՝ գերազանցելով Շվեյցարիայի չեմպիոն «Բազել»-ին: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ամբողջ առաջին կեսում ակնհայտ առավելություն ուներ՝ տիրում էր խաղային իրավիճակին: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մի քանի անգամ մոտ էր խաղի հաշիվը բացելուն, սակայն, ցավոք, չկարողացավ: Հանդիպման 35-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Ֆելաինին գլխի շեշտակի հարվածով առաջ մղեց «կարմիր սատանաներին»: Երկրորդ կեսում «կարմիրները» կրկնապատկեցին առավելությունը: Այս անգամ դարպասը գրավեց Լուկակուն: Իսկ խաղակեսի վերջնամասում՝ 84-րդ րոպեին Ռեշֆորդը խփեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երրորդ գոլը՝ խոշոր հաշվով հաղթանակ պարգևելով «կարմիր սատանաներին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am