Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Ադրբեջանի զինվորական դատախազությունը շարունակում է քննել մայիսին բացահայտված «Լրտեսական» խմբի գործը


ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի դատախազությունը շարունակում է քննել ընթացիկ տարվա մայիսին Ադրբեջանում «Հայաստանի համար լրտեսություն իրականացնելու»  կասկածանքով ձերբակալված խմբի գործով քննությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

«Լրտեսների» գործի քննության ընթացքի մեջ լինելու մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ գեներալ-մայոր Իլգար Մուսաևը: 

Ընթացիկ տարվա մայիսի 7-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, Պաշտպանության նախարարությունը, ներքին գործերի նախարությունն ու պետական անվտանգության ծառայությունը հայտնել էին, որ  մի խումբ զինվորականներ և քաղաքացիական անձինք մեղադրվում են հայկական հետախուզական ծառայության հետ համագործակցելու մեջ:

Այս գործով ձերբակալվել էր ընդհանուր առմամբ 9 անձ: Ադրբեջանական լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունների համաձայն` այս 9 անձանցից ոչ ոք ներկայումս կենդանի չէ և նրանց նկատմամբ իրականացվել է արտադատարանական մահապատիժներ:

 

 

 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ