Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՊԵԿ-ն իրականացնելու է մաքսային հսկողության «կապույտ ուղի»  ընթացակարգը

ՊԵԿ-ն իրականացնելու է մաքսային հսկողության «կապույտ ուղի»  ընթացակարգը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի համար շարունակվում է կարևոր մնալ մաքսային հսկողության «կապույտ ուղի» ընթացակարգի կիրառությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց  ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

«Կապույտ  ուղի» ընթացակարգի կիրառությունը շարունակվում է կարևոր մնալ պետական եկամուտների կոմիտեի համար, ինչը նշանակում է, որ մենք սահմանային մաքսային վերահսկողությունը ցանկանում ենք տեղափոխել հետբացթողումնային դաշտ: Այդ աշխատանքները ներկայումս արդեն իսկ իրականացվում են»,- ասաց Վախթանգ Միրումյանը:

 Նրա խոսքով`ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական ներդրմամբ  նվազեցվել է մաքսավոր-հայտարարատու անմիջական շփումը, բարձրացվել մաքսային հսկողության արդյունավետությունը, ազատականացվել է մաքսային հայտարարագրման դաշտը:

«2018 թվականի հունվարի 1-ից կգործարկվի մեկ միասնական գանձապետական հաշիվ, որն էական պարզեցում կմտցի վարչարարության գործընթացներում և տնտեսավարող սուբյեկտների  համապատասխան հարկային վճարումներ կատարելիս, ինչպես նաև, որ ամենակարևորն է, իրավական հարթությունում վերացնելու է «գերավճար խնդրելու» պրակտիկան, որը խստիվ արգելվում է նաև ՊԵԿ նախագահի հանձնարարականով»,- ասաց Միրումյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am