Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Քաղաքագետը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրական բանակցային գործընթաց դեռեւս չի տեսնում


ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո դիվանագիտական հարթակում  առկա խնդիրները չեն վերացել: Նրա դիտարկմամբ՝ դեռեւս քննարկվող կարեւոր հարցերից մեկն այն է, որ չկա իրական բանակցային գործընթաց հակամարտության կարգավորման շուրջ:

«Բոլորն էլ հասկանում են, որ բանակցային գործընթացի բացակայությունը ադրբեջանական մոտեցումների պատճառով է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սերգեյ Մինասյանը Ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալվող վերջին զարգացումներին նվիրված քննարկման ընթացքում:

Քաղաքագետն ընդգծեց, որ, այնուամենայնիվ, ապրիլյան պատերազմից հետո որոշակի ռազմական հավասարակշռություն է ստեղծվել:

«Խոսքը ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության իրագործման մասին է, այլ նրա, որ հայկական կողմը փորձում է գտնել նոր լծակներ, նոր հնարավորություններ: Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր ռազմական համագործակցությունը: Կարծում եմ՝ բոլորդ էլ հետևել եք Պաշտպանության նախարարի Չինաստան կատարած այցին: Դա չի նշանակում, որ Հայաստանը գտել է ռազմատեխնիկական մատակարարման այլընտրանք, այլ նշանակում է համագործակցություն այնպիսի զինատեսակների հնարավոր ձեռքբերման հարցում, որոնք Ռուսաստանը չի կարողանում արտադրել: Հայաստանի և Չինաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է ինչ-որ կարեւոր դեր խաղալ»,- եզրափակեց քաղաքագետը:


Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ