Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

«Շատ եմ կարոտում հավաքականը». Գևորգ Ղազարյան

«Շատ եմ կարոտում հավաքականը». Գևորգ Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, ով վնասվածք էր ստացել 2017 թ. մարտին՝ Հայաստան-Ղազախստան հանդիպման ընթացքում, շարունակում է վերականգնվել վնասվածքից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: «Ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պլանավորել էինք: Գտնվում եմ ակումբի մարզաբազայում և արդեն բավականին ծանր մարզումներ եմ անցկացնում՝ վազքեր, ֆիզիկական և գնդակով վարժություններ: Կարելի է ասել, որ վերականգնման վերջին փուլում եմ: Մոտ ժամանակներս կրկին կմեկնեմ Գերմանիա՝ բուժզննում անցնելու այն բժշկի մոտ, ով վիրահատել է ինձ, և եթե ամեն ինչ կարգին լինի, արդեն այս ամիս կմիանամ թիմիս՝ ներգրավվելով մարզումային գործընթացի մեջ»,-ասել է Ղազարյանը:

Հայ կիսապաշտպանը անդրադարձել է նաև ազգային թիմի վերջին խաղին. «Դիտել եմ հավաքականի հանդիպումները և, անկախ ամեն ինչից, ուզում եմ քաջալերանքի խոսքեր ասել տղաների հասցեին: Շատ եմ կարոտում հավաքականը: Երբ թիմը խաղում է, և գտնվում ես հեռվում ու ոչնչով  չես կարողանում օգնել, շատ ավելի դժվար է: Հիմա հավաքականը հայտնվել է դժվար իրավիճակի մեջ, բայց մենք պետք է միասին լինենք և հաղթահարենք այս պահը»,-ասել է հավաքականի անդամը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի E խմբում, որտեղ նաև Հայաստանի ազգային թիմն է, առաջատարը 19 միավորով Լեհաստանն է: 16-ական միավոր ունեն Դանիան և Չեռնոգորիան: 9 միավոր ունի Ռումինիան: Հայաստանի հավաքականը մնաց նույն 6 միավորով: Իսկ հետնապահը 2 միավորով Ղազախստանի թիմն է: Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկանցի հոկտեմբերի 5-ին՝ տանը հյուրընկալելով Լեհաստանին: Նույն օրը Դանիան կխաղա Չեռնոգորիայի հետ, որը կարևորագույն խաղ է երկու թիմերի համար, որոնց նպատակը խմբում երկրորդ տեղը գրավելն է: Իսկ Ռումինիան կխաղա Ղազախստանի դեմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am