Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հենրիխ Մխիթարյանը՝ «Սթոք Սիթի»-ի դեմ խաղի մասին

Հենրիխ Մխիթարյանը՝ «Սթոք Սիթի»-ի դեմ խաղի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հներիխ Մխիթարյանը անդրադարձել է Անգլիայի առաջնության 4-րդ տուրի «Սթոք Սիթի»-ի դեմ խաղի մասին:

«Գրանցած արդյունքը լավագույնը չէր, բայց ամեն ինչ անելու ենք իրավիճակը շտկելու համար: Հիմա Չեմպիոնների լիգային միանալու պահն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Մխիթարյանը:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվել էր «Սթոք Սիթի»-ին (2:2): Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր և աչքի ընկավ ակտիվ գործողություններով: Հայ կիսապաշտպանը փոխարինվեց 83-րդ րոպեին: Այս տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ունի 10 միավոր և առաջատարն է: Հաջորդ հանդիպումը «Կարմիր սատանաները» կանցկացնեն Չեմպիոնների լիգայի շրջանակներում՝ մրցելով «Բազել»-ի դեմ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am