Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բեռլինում գերմանական լսարանին է ներկայացվել հայկական 15 նորարարական ստարտափ

Բեռլինում գերմանական լսարանին է ներկայացվել հայկական 15 նորարարական 
ստարտափ

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միության, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ Բեռլինում սեպտեմբերի 7-ին կազմակերպվել է հայկական նորարարական 15 ստարտափ ներկայացնող միջոցառում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Միջոցառման բացման արարողությանն ունեցած իր ելույթում դեսպան Սմբատյանը շնորհակալություն հայտնեց ԵՄ պատկան կառույցներին և GIZ-ին՝ Հայաստանի ՏՏ ոլորտի հարուստ պոտենցիալը Բեռլինում ներկայացնելու հնարավորություն ընձեռնելու համար: Դեսպանը նշեց, որ ՏՏ ոլորտի զարգացումը կարևորվում է ՀՀ կառավարության կողմից` ստանալով զգալի աջակցություն, և ուրախալի է այն փաստը, որ հայկական ձեռնարկություններն արդեն լուրջ հաջողություններ են գրանցում այս բնագավառում:

Միջոցառման ընթացքում Հայաստանից ժամանած երիտասարդները գերմանական մասնագիտացված լսարանին և գործարար շրջանակներին ներկայացրեցին տարբեր ոլորտներում իրենց կողմից մշակված նորարարական լուծումները»:
 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am