Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թողարկվել Է «Էլեկտրահոսանքների պատերազմի» թրեյլերը՝ Էդիսոնի դերում Բ. Քամբերբեթչի մասնակցությամբ

Թողարկվել Է «Էլեկտրահոսանքների պատերազմի» թրեյլերը՝ Էդիսոնի դերում Բ. Քամբերբեթչի մասնակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցում հայտնվել Է գյուտարար Թոմաս Էդիսոնի մասին պատմող «Էլեկտրահոսանքների պատերազմը» կենսագրական ֆիլմի առաջին պրոմոհոլովակը: Տեսանյութը հրապարակված Է Trailers Promos Teasers You-Tube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ժապավենը կպատմի Էդիսոնի, Նիկոլա Տեսլայի եւ Ջորջ Վեսթինգհաուզի դիմակայության մասին: Առաջինը հանդես Էր գալիս ԱՄՆ-ում մշտական հոսանքի տարածման օգտին, իսկ Տեսլան ու Վեսթինգհաուզը՝ փոփոխական հոսանքի անցնելու օգտին: Էդիսոնի համար դա կնշանակեր իր ֆիրմայի ֆինանսական կրախ:

Էդիսոնին մարմնավորել Է Բենեդիկտ Քամբերբեթչը («Դոկտոր Սթրենջ», «Քավություն», «Շեռլոք» սերիալ): Ժապավենում նաեւ նկարահանվել են Թոմ Հոլանդը եւ Քեթրին ՈՒոթերսթոնը: Որպես ռեժիսոր հանդես Է եկել Ալֆոնսո Գոմես-Ռեհոնը, իսկ պրոդյուսերներից մեկը դարձել Է Թիմուր Բեքմամբետովը:

«Էլեկտրահոսանքների պատերազմը» ֆիլմի պրեմիերան պլանավորված Է հունվարի 19-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am