Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի հինգ նախկին նախագահներ միջոցներ են հանգանակելու «Հարվի» փոթորկից տուժածների համար

ԱՄՆ-ի հինգ նախկին նախագահներ միջոցներ են հանգանակելու «Հարվի» փոթորկից տուժածների համար
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի հինգ նախկին նախագահներ միջոցների հանգանակության արշավ են սկսել այն կազմակերպությունների համար, որոնք օգնում են «Հարվի» փոթորկից տուժածներին: Համապատասխան հայտարարությունը սեպտեմբերի 7-ին տարածել են պետության նախկին ղեկավար Բարաք Օբամայի ներկայացուցիչները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեքստի համաձայն՝ նախկին նախագահները «դիմում են իրենց համաքաղաքացիներին եւ ամբողջ աշխարհում իրենց բարեկամներին՝ «Հարվիի» հետեւանքների վերացման ջանքերին» աջակցելու խնդրանքով:

Միջոցների հանգանակությունը կկատարվի Համացանցում: Բացի այդ, դրա մասին հայտարարություններ կհնչեն նաեւ հեռուստաեթերում: Փոխանցված փողը կարող Է հատկացվել ոչ մայն «Հարվի»-ից տուժածների, այլեւ նրանց օգնությանը, ովքեր իրենց վրա զգացել են «Իրմա» նոր փոթորկի հարվածը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am