Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Ինֆորմատիկա» առարկայում փոփոխություններ են արվել. նախագիծը քննարկման փուլում է 

«Ինֆորմատիկա» առարկայում փոփոխություններ են արվել. նախագիծը քննարկման 
փուլում է 

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ինֆորմատիկա» առարկայի վերաբերյալ գրվել է նոր կրթակարգ, և նախագիծը դրվել է քննարկման։ 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության ազգային ինստիտուտի Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ Ռուզաննա Ստեփանյանը։ 
«Ինֆորմատիկա» առարկայի հետ կապված մեծ փոփոխություններ են արված։ Դասագրքի անվանումն է փոխվել՝ «Ինֆորմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ»։ Սովորողների պատրաստվածությանը ներկայացվող որակական պահանջների և հանրակրթական ծրագրերի բովանդակությանը ներկայացվող նվազագույն պահանջների մեջ նույնպես շատ փոփոխություններ են կատարվել։ Ես ինքս 15 տարի դասավանդել եմ դպրոցում և շատ լավ տեղյակ եմ, թե ինչն է հետաքրքրում երեխաներին։ Հենց դրանից ելնելով կրթական համակարգում մեծ փոփոխություններ ենք արել»,- ընդգծեց Ռուզաննա Ստեփանյանը։ 
Ներկայացնելով ծրագրում կատարված փոփոխությունների նորությունները՝ նա նկատեց, որ ներառվել են ամպային տեխնոլոգիաները, որոնցով երեխաները այսօր շատ հետաքրքրված են։ Սա հնարավորություն է տալիս նաև հեռահար ուսուցում իրականացնել։ 
«Ներառել ենք web երեք գործիք, ինչպես նաև smart  տեխնոլոգիաների ծրագրերը, որոնք երեխաները մեծ հաճույքով սովորում են և նախագծեր են կազմում։ Կրթակարգի մեջ դարի շունչն ենք փորձել մտցնել։ Մենք ներառել ենք նաև, թե ինչպես կարող է երեխան տարբերակել որևէ տեղեկության փնտրելու ժամանակ կարևորն անկարևորից, առաջնայինը երկրորդականից»,- նշեց Կրթության ազգային ինստիտուտի Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչը։ 
Կրթակարգը դեռ քննարկման փուլում է, հնարավոր է, որ մինչև տարեվերջ այն հաստատվի։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am