Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մահացել Է ամերիկացի դերասան Ռիչարդ Անդերսոնը

Մահացել Է ամերիկացի դերասան Ռիչարդ Անդերսոնը
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում մահացել Է ամերիկացի դերասան Ռիչարդ Անդերսոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press-ը՝ վկայակոչելով նրա ընտանիքի ներկայացուցչին: Արտիստը 91 տարեկան Էր:

Առավել հաճախ նա դերեր Է խաղացել դետեկտիվ սերիալներում, որոնց թվում են «Կոլոմբո», «Նա գրել Է սպանություն», «Հյուրանոց 5-O», «Նոր Փերի Մեյսոնը», «Մեծ խուզարկուն» եւ «ՀԴԲ» ֆիլմերը:

Անդերսոնը նաեւ մասնակցել Է գիտաֆանտաստիկ նախագծերի, մասնավորապես, «Վեց միլիոն դոլարի մարդը» եւ «Բիոնիկական կինը» սերիալներին:

Ռիչարդ Անդերսոնի ֆիլմադարանում են՝ «Մարգարտահատիկ», «Արգելված մոլորակը», «Գիշերային ճիչ», «Փառքի արահետներ», «Երկար շոգ ամառ», «Բռնություն», «Մայիսյան յոթ օր», «Վատ համբավ» եւ «Ապակե վահան» ժապավենները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am