Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ապագա վարչապետի թեկնածուի հարցում ՀՀԿ-ի կարծիքը կձևավորվի գալիք տարվա ապրիլին. Արա Բաբլոյան

Ապագա վարչապետի թեկնածուի հարցում ՀՀԿ-ի կարծիքը կձևավորվի գալիք տարվա 
ապրիլին. Արա Բաբլոյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ապագա վարչապետի հարցում իշխող Հանրապետական կուսակցության կարծիքը կձևավորվի գալիք տարվա ապրիլին: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը` անդրադառնալով հարցին, թե ՀՀԿ-ում ինչ քննարկումներ են ընթանում ՀՀ ապագա վարչապետի թեկնածուի հետ կապված:

«Ինձ թվում է՝ կարևորն այն է, որ մեր երեխաների համար լինի խաղաղություն, որ նրանք կարողանան հանգիստ կյանքով ապրել, սովորել։ Կգանք կհասնենք ապրիլ ամսին, կընտրենք մեր վարչապետին բոլորս միասին։ Բոլոր քննարկումները կլինեն ապրիլին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Բաբլոյանը։

Հարցին` Հայաստանի հանրապետական կուսակցությունում կա՞ն մարդիկ, ովքեր տարբեր կարծիքներ ունեն վարչապետի թեկնածուի վերաբերյալ, ՀՀ ԱԺ նախագահը պատասխանեց. «Կուսակցությունում բոլոր կարծիքներ քննարկվում են, սակայն Հանրապետականը միատարր է և ունի մեկ կարծիք, որը կձևավորվի գալիք տարվա ապրիլին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am