Իրանում դպրոցական ավտոբուսի վթարի հետեւանքով տասից ավելի մարդ Է զոհվել
10:49, 1 Սեպտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով առնվազն 12 մարդ Է զոհվել, եւս 33-ը վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին: Միջադեպը տեղի Է ունեցել երկրի հարավի Ֆարսի նահանգում:
Նշվում Է, որ ավտոբուսը դպրոցական աղջիկների Էր տեղափոխում հարեւան Խորմուզգանի նահանգից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում