Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանում տեղի ունեցած վթարից տուժվածը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

Վրաստանում տեղի ունեցած վթարից տուժվածը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր 
Լուսավորիչ» ԲԿ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Ցխալտուբո շրջանի Քութաիսի-Սամտրեդիա ավտոճանապարհին օգոստոսի 22-ին տեղի ունեցած վթարից տուժած Երևանի բնակչուհին, որ մինչև այժմ բուժվում էր Քութաիսիի հիվանդանոցում, օգոստոսի 31-ին տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղափոխումը կազմակերպել է ՀՀ առողջապահության նախարարությունը, այն իրականացրել է Գյումրու շտապբուժօգնության ծառայությունը։

Շտապօգնության բրիգադը դեռ երեկ գնացել է Քութաիսի, իսկ այսօր առավոտյան հիվանդին հաջողությամբ հասցրել Երևան։

Վթարված մեքենայում են եղել նաև երիտասարդ կնոջ ամուսինը և չորսամյա դուստրը։ Ամուսինն ավելի վաղ դուրս էր գրվել հիվանդանոցից։ Նրանք Երևան են եկել առանձին մեքենայով։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արդեն հասցրել են կատարել անհրաժեշտ բոլոր լաբորատոր և գործիքային հետազոտությունները։ Մասնագետների գնահատմամբ ընտանիքի անդամներն առողջական լուրջ խնդիրներ չունեն։

Մայրն ու աղջիկը երկու օր կմնան բժիշկների հսկողության տակ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am