Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի վրա 57 տրլն լիտր ջուր Է տեղացել «Հարվի»-ի բերած անձրեւների հետեւանքով

ԱՄՆ-ի վրա 57 տրլն լիտր ջուր Է տեղացել «Հարվի»-ի բերած անձրեւների հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի հարավում շուրջ 57 տրլն լիտր ջուր Է տեղացել այն հորդառատ անձրեւների հետեւանքով, որն իր հետ բերել Է «Հարվի»-ն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 30-ին հայտնել Է Fox News հեռուստաալիքը:
Այն տեղումների քանակը չի նշել միլիմետրերով, այլ ծավալը ներկայացրել Է բալոններով ու լիտրերով: Այսպես, հեռուստաալիքի տվյալներով, մինչեւ չորեքշաբթի օրվա վերջը ԱՄՆ-ի տարածքում փոթորկի պատճառով կտեղա եւս մինչեւ 23 տրլն լիտր ջուր: Ընդ որում՝ Fox News-ը նշում Է, որ ԱՄՆ-ի հարավում արդեն գրանցված տեղումների քանակը կտեղավորվեր Օլիմպիական խաղերի 27 մլն լողավազաններում:
Երկրի Ազգային օդերեւութաբանական ծառայությունը օգոստոսի 29-ին այս մասին հայտնել Է, որ Տեխասի նահանգի քաղաքներից մեկում, որտեղով անցել Է «Հարվի» փոթորիկը, տեղացած անձրեւների քանակը ռեկորդ Է սահմանել ԱՄՆ-ի մայրցամաքային մասում: Ծառայության տվյալներով՝ մասնագետներն արձանագրել են, որ Մոնտ Բելվյու քաղաքի ջրանցքներից մեկում տեղումների քանակն օգոստոսի 29-ի կեսօրին հասել Է 1320 միլիմետրի: Դա երկրի մայրցամաքային մասում ամենաբարձր ցուցանիշն Է նման դիտարկումների ողջ պատմության ընթացքում:
The New York Times թերթը հայտնել Է, որ Տեխասի նահանգում մոլեգնող «Հարվի» արեւադարձային փոթորկի զոհերի թիվը հասել Է 30-ի: Պաշտոնական իշխանությունները դժվարանում են նշել տարերքի հարվածից զոհվածների ստույգ թիվը: Ինչպես ասված Է երկրի առաջին տիկին Մելանյա Թրամփի հայտարարության մեջ, տարհանման մասին կարգադրություն Է ստացել 1,7 միլիոն մարդ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ փոթորկի հետեւանքների վերացումն ԱՄՆ-ի բյուջեի վրա ռեկորդային գումար կնստի երկրի ամբողջ պատմության ընթացքում:
«Հավանաբար, մեր երկրի պատմության մեջ երբեք ոչ մի այսքան թանկ արժեցող բան չի եղել, մենք երբեք ոչ մի այսքան պատմական բան չենք արել այսքան ավերիչ, այսքան դաժան հանգամանքներում, որքան «Հարվի» փոթորիկը»,- նշել Է պետության ղեկավարն Օսթին քաղաքում (Տեխասի նահանգ) իշխանությունների եւ փրկարարների հետ կայացած հանդիպմանը:
«Հարվի» արեւադարձային փոթորիկը հասել Է Լուիզիանայի նահանգի ծովափ: Փոթորիկների նախազգուշացման ԱՄՆ-ի ազգային կենտրոնի տվյալներով՝ «Հարվին» ցամաք Է ներխուժել Լուիզիանայի Քեմերոն բնակավայրից մոտավորապես 8 կիլոմետր հեռավորության վրա: Քամու առավելագույն արագությունը հասնում Է ժամում մոտավորապես 72 կիլոմետրի:
Bloomberg գործակալության հարցմանը մասնակցած վերլուծաբանները նշել են, որ ԱՄՆ-ի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի տեմպերը երրորդ եռամսյակում կարող են 0,2 տոկոսային կետով նվազել «Հարվի» փոթորկի հետեւանքների պատճառով, սակայն Տեխասում ավերված օբյեկտների վերականգնման գործում ընդգրկուն պետական ներդրումները չորրորդ եռամսյակում ԱՄՆ-ի տնտեսության աճը կարագացնեն նույն չափով:
Հեղեղումների եւ փոթորկալից քամիների պաճառած վնասի գնահատումներն առայժմ նախնական են եւ տատանվում են 43 միլիարդից մինչեւ 100 միլիարդ դոլարի սահմաններում: Տարերքն այս կամ չափով վնաս Է հասցրել շուրջ 500 հազար մարդու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am