Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԿԳՆ-ն մասնավոր սեկտորի հետ քննարկում է հանրակրթական դպրոցների ուսուցիչներին պլանշետներով ապահովելու հարցը

ԿԳՆ-ն մասնավոր սեկտորի հետ քննարկում է հանրակրթական դպրոցների ուսուցիչներին  պլանշետներով ապահովելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԳՆ-ն մասնավոր սեկտորի հետ քննարկում է հանրակրթական դպրոցների ուսուցիչներին  պլանշետներով ապահովելու հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 30-ին Երևանի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ օգոստոսյան խորհրդակցությանն այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

«Շատ խնդիրներ մեխանիկորեն կլուծվեն, եթե ՀՀ յուրաքանչյուր ուսուցիչ ունենա պլանշետ: Նրանք կկարողանան էլեկտրոնային դասամատյաններ վարել»,-ասաց նախարարը:

Լևոն Մկրտչյանի խոսքով՝ կարևոր է նաև, որ ավագ դասարանների երեխաները ևս ապահովված լինեն պլանշետներով:

«Այս հարցի համար բանակցություների մեջ ենք մասնավոր սեկտորի հետ՝ հասկանալու մեխանիզմը: Եթե հասնենք դրան, մեր շատ հարցեր կլուծվեն»,-ասաց Լևոն Մկրտչյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am