Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Մարդու պապիլամովիրուսային վարակի դեմ պատվաստումը ներդրվելու է դեկտեմբերին

Մարդու պապիլամովիրուսային վարակի դեմ պատվաստումը ներդրվելու է 
դեկտեմբերին

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պատվաստումների ազգային օրացույցում դեկտեմբերին կներառվի նաեւ դեռահաս աղջիկների շրջանում մարդու պապիլամովիրուսային վարակի դեմ պատվաստումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Նրա խոսքով` մարդու պապիլոմավիրուսի վակցինացիան վերջին տարիներին մեծ տարածում է գտել բազմաթիվ երկրներում: «Այն հնարավորություն է տալիս կանխարգելել արգանդի վզիկի՝ Հայաստանում մեծ տարածում ունեցող քաղցկեղը»,-ասաց նա:

Անդրադառնալով նոր պատվաստանյութի հետ կապված մարդկանց հնարավոր դժգոհություններին, Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ ծնողներն իսկապես պետք է գնահատեն իրենց տրված այս հնարավորությունը: «Երբ որ նժարի վրա դնեն իրենց երեխայի կյանքն ու վակցիանցիայի հանդեպ ունեցած վերաբերմունքը, առաջինը անպայման հաղթելու է: Մենք  բաց ենք, եւ ցանկության դեպքում պատրաստ ենք մեր բնակչությանը ներկայացնել բոլոր հնարավոր եւ անհնար ռիսկերը: Աշխարհը գնացել է այս ճանապարհով, եւ արդյունքները դրական են»,-ասաց նա:

ԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևի խոսքով` պապիլամովիրուսային վարակի դեմ պատվաստման ներդրումը բավական լավ նախաձեռնություն է: «Սա մենք համարում ենք նոր վակցինա, բայց այն հեղափոխություն է արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պայքարի գործընթացում: ԱՀԿ-ն աջակցում է այս նախաձեռնությանը»,-ասաց նա:

Օգոստոսի 31-ին Երեւանում կայանալու է Պատվաստումների ազգային օրացույցում ՄՊՎ դեմ պատվաստանյութի ներդրման ազգային խորհրդակցությունը, որին մասնակցելու համար ԱՀԿ-ից եւ Շվեդիայից փորձագետներ են ժամանել Հայաստան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am