Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Forbes-ը հրապարակել Է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը

Forbes-ը հրապարակել Է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Forbes հանդեսը հրապարակել Է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը, որտեղ առաջին հորիզոնականն զբաղեցրել Է Գուցերիեւների ընտանիքը՝ 9,91 մլրդ դոլար միագումար կարողությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Forbes-ը ամենահաջողակ ձեռնարկատերերի ընտանիքների վարկանիշը կազմում Է արդեն չորրորդ անգամ: Վերջին մեկ տարվա ընթացքում տասը ամենահարուստ ընտանիքների միագումար կարողությունն ավելացել Է 2 մլրդ դոլարով՝ մինչեւ 27 մլրդ դոլար»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում Է, Գուցերիեւների ընտանիքի «Սաֆմար» խմբում հայտնվել Է երկու նոր գործընկեր՝ խմբի հիմնադիր Միխայիլ Գուցերիեւի որդին՝ Սայիդը (հանդեսը նրա կարողությունը գնահատել Է 770 մլն դոլար) եւ զարմիկը՝ Բիլան Ուժախովը (նրա կարողությունը գնահատվում Է 40 մլն դոլար):

Վարկանիշի երկրորդ հորիզոնականը պահպանել Է Ռոտենբերգների ընտանիքը, որի միագումար կարողությունը հրատարակությունը գնահատում Է 4,2 մլրդ դոլար: Forbes-ի տվյալներով՝ ընտանիքն իր կարողությամբ պարտական Է «Գազպրոմ»-ի կապալներին եւ այլ պետպատվերների:

Երրորդ տեղը՝ 2,7 մլրդ դոլար կարողությամբ, զբաղեցրել են «Պրոմսվյազբանկի» տնօրենների խորհրդի նախագահները՝ Անանեւ եղբայրները:

Չորրորդ տեղում Թաթարստանի առաջին նախագահ Մինտիմեր Շայմիեւի որդիներն են՝ ՏԱԻՖ-ի համասեփականատերեր Այրատ եւ Ռադիկ Շայմիեւները: Նրանց կարողությունը գնահատվում Է 2,215 մլրդ դոլար:

Վարկանիշը կազմելիս հանդեսը հաշվի Է առել ընտանիքներին պատկանող ակտիվների՝ ընկերությունների բաժնետոմսերի, հողատարածքների, անշարժ գույքի օբյեկտների, ինչպես նաեւ անձնական ունեցվածքի արժեքը: Ցուցակում ընդգրկված են միայն այն ընտանիքները, որոնք կապիտալի հիմնական մասը վաստակել են մասնավոր կարգով՝ չլինելով պետական ծառայողներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am