Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թեյլոր Սվիֆթը նոր հոլովակով օրվա դիտումների ռեկորդ Է սահմանել

Թեյլոր Սվիֆթը նոր հոլովակով օրվա դիտումների ռեկորդ Է սահմանել
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի նոր հոլովակը օրվա դիտումների ռեկորդ Է սահմանել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 29-ին հայտնել Է Evening Standard-ը:

Look What You Made Me Do երգի հոլովակը, որը հրապարակվել Է օգոստոսի 27-ին, առաջին 24 ժամվա ընթացքում դիտել Է 28 մլն մարդ:

Ավելի վաղ ռեկորդը պատկանում Էր բրիտանացի կատարող Ադելի Hello սինգլին, որի տեսահոլովակը 2015 թվականին մեկ օրում հավաքել Էր 27,7 մլն դիտում: Այս նյութի պատրաստման պահին Look What You Made Me Do երգի հոլովակը հաղթահարել Էր 49 միլիոնի նշագիծը:

Look What You Made Me Do երգի հոլովակի պրեմիերան տեղի Է ունեցել MTV Video Music Awards-ի մրցանակաբաշխությանը: Հոլովակում, մասնավորապես, արտիստուհին զոմբիի կերպարում դուրս Է գալիս շիրիմից, բանկ Է թալանում, հրամաններ տալիս կիսամերկ աղջիկների բազմությանը, բենզասղոցով կտրում ինքնաթիռի թեւը եւ թանկարժեք զարդերի լոգանք ընդունում: Սինգլը տեղ կգտնի Սվիֆթի Reputation ալբոմում, որի ռելիզը կկայանա նոյեմբերի 10-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am