Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

«Նաիրիտ»-ի հրդեհաշիջման աշխատանքերից ծխահարված երկու հրշեջները «Էրեբունի» ԲԿ-ից դուրս են գրվել նույն օրը

«Նաիրիտ»-ի  հրդեհաշիջման աշխատանքերից ծխահարված երկու հրշեջները 
«Էրեբունի» ԲԿ-ից դուրս են գրվել նույն օրը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ծխահարված երկու հրշեջները «Էրեբունի» ԲԿ- ում ստացել են անհրաժեշտ բուժօգնություն: Հրշեջները նույն օրը դուրս են գրվել լիովին ապաքինված: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց բժշկական կենտրոնի ընդունարանի հերթապահ բուժքույրը:

«Հրշեջներ Տարոն Հարությունյանին և Գեորգի Ավետիսյանին «Էրեբունի» ԲԿ-ն ընդունել է շմոլ գազի թեթև թունավորմամբ: Նրանք ստացել են թթվածին, կաթիլային սրսկում և վիճակն արագ կարգավորվել է»,-ասացին բժշկական կենտրոնից: 

 32 և 21 տարեկան հրշեջները 1 ժամ հետո լիովին ապաքինված դուրս են գրվել:

Օգոստոսի 28-ին «Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ծխահարվել էին երեք հրշեջ-փրկարար: Նրանցից մեկին տեղում ցուցաբերվել էր բուժօգնություն, իսկ մյուս երկուսը տեղափոխվել էին «Էրեբունի» ԲԿ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am