Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իսպանիայում Կատալոնիայի անջատման օրինագիծ են ներկայացրել

Իսպանիայում Կատալոնիայի անջատման օրինագիծ են ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնյան երկու կուսակցությունների՝ JxSվ-ի («Միասին՝ հանուն») եւ CUP-ի («Հանուն ժողովրդական միասնության») ներկայացուցիչներն օրինագիծ են ներկայացրել, որը նախատեսում Է Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալու գործողությունների օրինականությունն ու հաջորդականությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 28-ին հայտնել Է El Periodico իսպանական հրատարակությունը:
Ենթադրվում Է, որ փաստաթուղթը կապահովի գործողությունների օրինականությունն ու հաջորդականությունը Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացումից մինչեւ Իսպանիայի արդեն անկախ տարածաշրջանի սահմանադրության ընդունումն ընկած ժամանակաշրջանում:
Եթե տարածաշրջանի բնակիչները քվեարկեն նրա անկախության օգտին, կգործարկվի վեցամսյա անցումային շրջան, որի ընթացքում կսկսվի Կատալոնիայի գլխավոր գործադիր մարմնի նոր ընտրությունների նախապատրաստումը:
Այն բանից հետո, երբ կավարտվի առաջին վեցամսյա ժամանակաշրջանը, կսկսվի նոր վեցամսյա փուլ, որի ընթացքում կարձակվի տեղի խորհրդարանը եւ առաջին ընտրությունները անցկացվեն անկախ տարածաշրջանում:
Օրինագծում նաեւ նշված Է, որ անկախ Կատալոնիան կմնա Եվրամիության անդամ:
Իսպանիայից Կատալոնիայի անջատման կողմնակիցները պատրաստվում են անկախության հանրաքվեն անցկացնել հոկտեմբերի 1-ին: Հարցը, որը Կատալոնիայի իշխանությունները մտադիր են դնել հանրաքվեի, հնչում Է այսպես. «Ցանկանում եք Դուք արդյոք, որ Կատալոնիան դառնա անկախ պետություն՝ կառավարման հանրապետական ձեւով», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am