Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Սա Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի թիմի համար պատմական աշխարհի առաջնություն էր. Արայիկ Բաղդադյան

Սա Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի թիմի համար պատմական աշխարհի 
առաջնություն էր. Արայիկ Բաղդադյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքը պատմական է համարում:

«Ես, լինելով հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, գոհ եմ թիմի տղաների աշխատանքից: Իհարկե, չենք կարող համարել գերազանց արդյունք, քանի որ չունենք չեմպիոն: Արդյունքները լավ էին ազատ ոճի ըմբշամարտի համար: Հավաքականը թիմային հաշվարկում գրավեց 10-րդ տեղը: Իրանի հավաքականի հետ մենք ունենք հավասար միավորներ: 1995 թվականից հետո, երբ Հայաստանն ուներ մեկ չեմպիոն և մեկ բրոնզե մեդալակիր, սա երկրորդ անգամ է, որ երկու մեդալ ունենք աշխարհի առաջնությունում: Սա մեր ազատ ոճի ըմբշամարտի թիմի համար պատմական աշխարհի առաջնություն էր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Բաղդադյանը:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիրներ դարձան Հայաստանի հավաքականի անդամներ 97 կգ քաշային Գեորգի Կետոևը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am