Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հրդեհ «Նաիրիտ» գործարանի տարածքում. դեպքի վայր է մեկնել տասը մարտական հաշվարկ /ԼՐԱՑՎՈՒՄ Է/

Հրդեհ «Նաիրիտ» գործարանի տարածքում. դեպքի վայր է մեկնել տասը մարտական 
հաշվարկ /ԼՐԱՑՎՈՒՄ Է/

ԱՐՄԵՆՊՐԵՍ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Նաիրիտ» գործարանի տարածքում օգոստոսի 28-ին հրդեհ է բռնկվել:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Փրկարարները մեկնել են դեպքի վայր: Մանրամասները կտրամադրվեն մի փոքր ուշ: 

13:37. ԱԻՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ:

14:03. Արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած նոր տվյալներով՝ հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր է մեկնել ինը մարտական հաշվարկ:

14:16. ԱԻՆ-ը հրապարակել է նոր հաղորդագրություն, որում ասվում է. «Օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել տասը մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am