Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լոնդոնը ԵՄ-ի հետ բանակցությունների երրորդ փուլն Է սկսում Brexit-ի շուրջ

Լոնդոնը ԵՄ-ի հետ բանակցությունների երրորդ փուլն Է սկսում Brexit-ի շուրջ
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմից երկրի դուրս գալու պայմանների շուրջ հանրակցության հետ բանակցությունների երրորդ փուլն սկսում Է կառուցողական ոգով եւ հուսով Է, որ կողմերը կդրսեւորեն ճկունություն եւ հնարամտություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Մեծ Բրիտանիայի՝ Brexit-ի հարցերի նախարար Դեւիդ Դեւիսի հայտարարության մեջ, որը տարածվել Է օգոստոսի 28-ին Բրյուսելում սկսվող հանդիպման նախաշեմին:

«Մենք ցանկանում ենք ամրագրել այն պահերը, որոնց շուրջ համաձայնության ենք հասել, քննարկումներ սկսել այն ոլորտներում, որոնցում մեր կարծիքները տարբերվում են, եւ առաջընթացի հասնել մի շարք հարցերի շուրջ: Բայց դա անելու համար երկուստեք կպահանջվի ճկունություն եւ հնարամտություն»,-ասել Է նախարարը:

Խոսելով բանակցությունների նպատակի մասին, որոնք այս անգամ տեխնիկական բնույթ են կրելու, Դեւիսը նշել Է, որ այն «մնում են անփոփոխ»: «Մենք ցանկանում ենք հասնել այնպիսի գործարքի, որը լիովին կպահամապատասխանի ինչպես ԵՄ-ի, այնպես Էլ Մեծ Բրիտանիայի, ինչպես հասարակ մարդկանց, այնպես Էլ ամբողջ Եվրոպայի ձեռնարկատերերի շահերին»,-ընդգծել Է բրիտանացի գլխավոր բանակցորդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am